Հոդվածներ
Սա անխոս ամենահիասքանչ ամուսնության առաջարկություններից է
Այսօր Wedding.am-ը ձեզ կներկայացնի ամենառոմանտիկ սիրո խոստովանություններից և ամուսնության առաջարկություններից մեկը.
«Դու, քո ժպիտը, քո աչքերը, քո գանգուրները, որոնք դու ժառանգել ես քո հորից...
Այն, թե ինչպիսի տեսք ունես դու, երբ լսում ես ինձ և երբ ուզում ես անտեսել ինձ ...
Այն, թե ինչպես ես դու ծիծաղում իմ վատ կատակների վրա և թաքնվում ես, երբ տխրում ես ...
Այն, թե ինչպես ես նայում ինձ, նախքան համբուրելդ և երբ ասում ես. «Ես սիրում եմ քեզ»:
Դու ունես շատ խիստ սկզբունքներ, բայց հաճախ մոռանում ես դրանց մասին: Դու ապրում ես կատարյալ աշխարհում: Ես քեզ երկար տարիներ է ինչ ճանաչում եմ, բայց դու շարունակում ես զարմացնել ինձ՝ ամեն առավոտ ստուգելով իմ նյարդերը ...
Հենց այս ամենի համար է, որ ես սիրում եմ քեզ»:
Խոստովանեք, որ այս ամենն իսկապես հուզիչ է: Հատկապես, երբ «Ամուսնացիր ինձ հետ» արտահայտությունն արվում է գեղեցիկ և եթերային ծաղիկների օգնությամբ:
Անկախ ծաղիկներից և շքեղ նվերներից՝ օրը սկսենք հաճելի ու տաք սիրո խոստովանություններով:
Մանրամասները՝ տեսանյութում: