Հոդվածներ
Հարսանեկան դիմահարդարման 5 գլխավոր սխալները
Հարսանեկան դիմահարդարման 5 գլխավոր սխալները
Չափից շատ կարմրաներկ
Ըստ վիճակագրության՝ հարսանեկան շպարի ամենաշատ օգտագործվող կոսմետիկան կարմրաներկն է: Բանն այն է, որ այն պետք է չափազանց զգույշությամբ օգտագործել, քանի որ մեծ չափաբաժնի դեպքում այն կձևավորի ոչ այնքան ստացված կերպար` ստեղծելով շրջապատում կարծիք այն մասին, որ Դուք հիվան եք:
«Հոսող» կոսմետիկա
Հարսանեկան արարողությունը զգացմունքներով լի օր է խոստանում: Ընկերների, սիրելիների և հարազատների կողմից հաճախ են լինում բազմաթիվ անակնկալներ և հուզական ելույթներ, որի ընթացքում «երկաթե տիկնոջ» արցունքները սկսվում են գլորվել այտերով: Այս օրն օգտագործվող կոսմետիկական պարագաները պետք է լինեն ջրակայուն:
Ծիածան
Նարնջագույնը, կապույտը կամ կանաչը այս սեզոնի առաջատար գույներն են: Վերջին տարիներին համարձակ ու պայծառ գույները խիստ մոդայիկ են համարվում, միայն թե հարսանիքի օրն այնքան էլ հարմար չէ ոճային միտումներին կուրորեն հետևելու համար, և ամենևին էլ պետք այդ օրը ստեղծել «ծիածանային կերպար»:
Համարձակ շուրթեր
Նույնիսկ եթե դուք մոլի հետևորդն եք կարմիր շրթնաներկի կամ սիրում եք վառ գույներ, չպետք է մոռանալ, որ հարսանիքի օրը պետք է ընտրել ավելի չեզոք գույներ:
Չափազանց շատ փայլ
«Հարսը փայլում է ուրախությունից». պետք չէ այս ժողովրդական արտահայտությունն ընդունել բառացի: Խնդիրն այն է, որ շատ կանայք մեծ ցանկություն ունեն այդ օրն ունենալ հնարավորինս աչքի ընկնող և արտահայտիչ տեսք:
Սակայն այդ ամենի չափից շատ օգտագործումը ոչ այնքան ճիշտ և հետաքրքիր կերպար է խոստանում: Ձեր հարսանիքի օրը, իհարկե, դուք պետք է ուշադրության կենտրոնում լինեք, բայց չափազանց շատ փայլն ուղղակի կխոսա չստացված կերպարի մասին: