Հոդվածներ
Հարսանեկան ամենավատ նվերների ցանկը, որոնցից պետք է խուսափել
Շատ հյուրեր, ներկա գտնվելով հարսանիքին, այնպիսի նվերներ են պատրաստում նորապսակների համար, որոնք ոչ միայն հաճելի չեն նորաստեղծ ընտանիքին, այլև խորհելու տեղիք են տալիս:
Wedding.am-ը Ձեզ է ներկայացնում հարսանեկան ամենաչստացված և վատ նվերների ցուցակը, որոնց մասին տեղեկանալով, դուք կխուսափեք անհարմար իրավիճակներում հայտնվելուց:
Անկողնային սպիտակեղեն: Շատերն են իսկապես այն համարում հարմար հարսանեկան նվեր, այդ է պատճառը, որ շատ նորապսակների պահարաններում անկողնային սպիտակեղենի մեծ թիվը «ռեկորդներ է սահմանում»: Նման նվերը միօրինակության և տաղտկալիության «հիանալի համադրություն է»:
Նորածինների համար նախատեսված իրեր: Հաճախ են ապագա ծնողներին նվիրում երեխաների հետ կապված ամենատարբեր իրեր` մանկական պահարաններ, խաղալիքներ և նմանատիպ այլ իրեր: Պետք չէ մոռանալ, որ սա ոչ թե ապագա ծնողների տոնն է, այլ նորապսակների:
Դանակներ, գդալներ, պատառաքաղներ: Կարծիք կա, որ դանակները, գդալներն ու պատառաքաղները վատ նշան են, քանի որ ընտանեկան կյանքում նրանք տարաձայնություններ և թշնամանք են առաջացնում:
Եթե նույնիսկ նման բաների չեք հավատում, այնուամենայնիվ, կարծում ենք , որ այս նվերն այնքան էլ հարմար և տեղին չէ:
Կոսմետիկայի պարագաներ: Կոսմետիկայի պարագաներ` օծանելիքներ, շրթներկ, դիմահարդարման պարագաներ: Հաճախ առանց հարսանցուի նախասիրություններին ծանոթ լինելու, ոմանք որոշում են նմանատիպ նվերներ մատուցել:
Բայց հիմնականում այն կոսմետիկական պարագաները, որոնք նվիրվում են, բացարձակ չեն համապատասխանում հարսնացուին:
Ընտանի կենդանիներ: Դուք կարող ենք ընտրել օրինակ` շուն, կատու կամ այլ ընտանի կենդանի, սակայն մինչ այդ պետք է վստահ լինեք, որ հարսնացուն և փեսացուն որևէ կենդանի պահելու ցանկություն ունեն: Հակառակ դեպքում նման նվերը կհիասթափեցնի երիտասարդ զույգին և նրանք կկանգնեն տհաճ իրավիճակի առջև` չիմանալով ինչպես վարվել անցանկալի նվերի հետ:
Հուշանվերներ: «Սառը» և ոչ անհարաժեշտ հուշանվերները, որպես կանոն, վատ նվեր են նորապասակ զույգերի համար: Այս նվերների արժեքն ու խորհուրդն իրականում ոչ բոլորն են հասկանում, նույնիսկ եթե այն իսկապես հիացմունքի արժանի հուշանվեր է:
Կատակ-նվերներ: Կատակ-նվերները, որոնք վաճառվում են տարբեր մասնագիտացված խանութներում, կարող են ակտուալ լինել` տալով բարձր տրամադրություն, եթե այն նվիրվի որևէ մեկի ծննդյան տարեդարձի առթիվ, բայց ոչ երբեք հարսանեկան արարողությանը և նորապսակներին:
Փորձեք նորապսակների համար ընտրել նվերներ, որոնք առավել հիշարժան կդարձնեն օրը՝ ստեղծելով նվերի հեղինակի մասին բարձր, նրբաճաշակ և յուրօրինակ կարծիք: