Հոդվածներ
Իդեալական հարս դառնալու 20 խորհուրդ
Հարսանիքը յուրաքանչյուր աղջկա կյանքում ամենակարևոր իրադարձությունն է, և բնականաբար, այդ օրը բոլորը ցանկանում են շքեղ տեսք ունենալ: Այդ նպատակով Wedding.am-ը առանձնացրել է մի քանի խորհուրդ:
1. Նրբորեն պատեք ձեր ուսերը շիֆոնե գործվածքով. դա կերպարին նրբագեղություն է հաղորդում:
2. Կիսաշրջազգեստի տարբեր շերտերի միջոցով կարող եք ստանալ միֆական դիցուհու կերպար:
3. Մի փոքրիկ կտրվածքը մեջքի հատվածում կերպարին խորհրդավորություն կհաղորդի:
4. Հարսը, ոտքից գլուխ զարդարված բյուրեղիկներով, շքեղ տեսք է ստանում:
5. Կիսաբաց ոտքը հարսի տեսքին և զգեստին նրբագեղություն կհաղորդի:
6. Յուրահատուկ գոտին հարսի տեսքին յուրահատկություն կհաղորդի:
7. Բարակ և թափվող մարգարիտները հրաշալի փոխարինող կդառնան ավանդական զարդերին:
8. Նույնը կարելի է ասել բյուրեղիկներից ստեղծված բարակ թելիկների մասին:
9. Հասարակ զգեստը` բաց մեջքով, ձեզ բալետի պարուհու տեսք կհաղորդի:
10. Շերտավոր ժանյակը ստեղծում է հիասքանչ էֆեկտ:
11. Սպիտակից երկնագույն սահուն անցումը ստեղծում է ոչ երկրային կերպար:
12. Մեջքի հատվածում գեղեցիկ աշխատանքը հարսի տեսքին յուրահատկություն կհաղորդի:
13. Այսպիսի կիսաշրջազգեստի մեջ հանգիստ կարելի է մեծ գրպաններ թաքցնել:
14. Գրավիչ ժանյակներ և կորսեթ- ավանդականի և շքեղի համադրություն:
15. Վառ աստառը կարող է անկրկնելի տեսք հաղորդել զգեստին:
16. Ճոխ զգեստ` երկար փեշով և ժանյակե թևքերով. դուք թագուհի եք:
17. Այսպիսի զգեստը խելքահան կանի նույնիսկ հոլիվուդյան դերասանուհիներին:
18. Մեծ փայլերը զգեստի վրա ձյան փաթիլների տեսք են ստանում:
19. Իսկ ինչ կասեք փոքրիկ վարդերով զարդարված կորսեթի մասին:
20. Եվ իհարկե, զարմանահրաշ և եթերային փեշը միշտ եղել է և կլինի յուրաքանչյուր հարսի գլխավոր զարդը: