Հոդվածներ
55.000 զգեստը` սիրո ապացույց
Յուրաքանչյուր տղամարդ իր սերը ապացուցում է տարբեր կերպ: Ինչ-որ մեկը իր սիրելիի համար կազմակերպում է շուրջերկրյա ճանապարհորդություն, մյուսը ամեն օր ծաղիկներ է նրան նվիրում, մեկն էլ նրա անունով աստղ է գնում: Սակայն բոլոր տղամարդկանց մեջ կա մեկը, ով իր կնոջ նկատմամբ իր սերը արտահայտել է նրան նվիրած 55.000 զգեստով:
Այս բոլոր զգեստները Պոլ Բրոկմանը իր կնոջը նվիրել է 56 տարվա համատեղ կյանքի ընթացքում: Այսպիսով կարելի է ասել, որ նա ամեն տարի իր կնոջը նվիրել է 1000 զգեստ: Ապշեցնող է:
Երբ նայում ես այս զգեստներին, տպավորություն է ստեղծվում, որ դա որևիցե հսկայական ընկերության հանդերձարան է: Սակայն դա ընդամենը մեկ կնոջ զգեստապահարան է:
Առաջին զգեստը Պոլը իր ապագա կնոջը նվիրել է դեռևս 13 տարեկանում:
Այժմ 76-ամյա այս պապիկը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում` որպես զգեստների ամենամեծ հավաքածու ունեցող մարդ: Ի դեպ, զգեստների ընդհանուր արժողությունը 1,5 միլիոն դոլար է: