Հոդվածներ
Նորություններ
Շքեղություն և գունեղ հրավառություն` եզդիական հարսանյաց արարողությանը
Բոլոր ազգերն էլ ունեն իրենց բնորոշ անսովոր և տարօրինակ, ոմանց համար ընդունելի, իսկ ոմանց համար էլ ոչ ընդունելի ավանդույթները:
Եզդիական հարսանյաց ծեսերը նույնպես ունեն իրենց օրենքները ու ավանդական արարողությունները: Երբ արդեն համաձայնություն է կայացվում աղջկան տղայի հետ ամուսնացնելու հարցում, տղայի ծնողները գնում են աղջկա տուն` նրա ձեռքը խնդրելու:
Իհարկե, կա նաև մեկ այլ սովորույթ, երբ դեռ փոքր հասակում երկու կողմերի ծնողների համաձայնությամբ «բեշքերթում» է կատարվում:
Այս արարողակարգը ենթադրում է, որ երբ փոքր երեխաները դառնան չափահաս, պետք է ամուսնանան միմյանց հետ:
Wedding.am-ը ներկայացնում է եզդիական շքեղ հարսանյաց արարողությունը: