Home

Հարսանեկան արարողությունը
Photo Studio
 
Ավանդույթներ
 
Աստղային հարսանիքներ

     
 

Բարի Գալուստ Wedding.am Հայկական Հարսանյաց Պորտալ

Եթե Դուք մտել եք մեր կայք, ուրեմն Ձեր կյանքում մեծ տոն է լինելու: Չէ՞ որ հարսանիքը - դա տոն է, դա նոր ընտանիքի ծնունդ է` ամենավառ ու լուսավոր իրադարձություններից մեկը յուրաքանչյուրիս կյանքում: Իսկ որպեսզի ձեր հարսանիքը դառնա անմոռանալի ու անկրկնելի, ուրեմն պետք է մտածել ամեն մի մանրուքի մասին:
Մեր կայքում դուք շատ արագ կգտնեք Ձեզ հետաքրքրող բոլոր այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնց օգնությամբ կարող եք կազմակերպել Ձեր հարսանյաց արարողությունը:

Թող Wedding.am կայքը լինի Ձեր նորաստեղծ ընտանիքի հաջողակ սկիզբը:


Ունեք հարսանյաց զգեստ, որն ուզում եք վաճառել կամ վարձակալությա՞ն տալ: Մենք կօգնենք Ձեզ.
Տեղադրե՛ք ձեր հարսանյաց զգեստի լուսանկարը մեր կայքի նոր` հարսանյաց զգեստներ բաժնում:

ավելին
 
     
 
     
 
Հարսանեկան սանրվածքներ  
   
 
   
Տեառնընդառաջ  
   

Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծննողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տարնում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է " Տեառնընդառաջը " , որը նշանակում է տիրոջն ընդառաջ: ԵՎ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը: Որից հետո խարույկ են վառում: Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները: Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում է այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդն այստեղ է հավաքվում` իրենց հետ փայտեր, նույնիսկ գերաններ բերելով: Կրակը թեժացնելով` նրանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:

 
   
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է  
   

Վերջերս հայտնի դարձավ, որ Կրիստինա Օրբակայտեն օրինականորեն ամուսնացել է Միխայիլ Զեմցովի հետ, որին լրատվամիջոցները մինչ օրս անվանում են “ քաղաքացիական ամուսին ”: Մինչ օրս այդ փաստը հասարակությունից մնում էր գաղտնի: Նա, ով ուշադրություն չի դարձրել երգչուհու կենսագրությանը, այս փաստը նրանց տարօրինակ չի թվա: Դե ամուսնացել է, ուրեմն Աստված նրանց հետ: Միայն թե, այս իրադարձությունը երգչուհու համար ունի մեծ նշանակություն: Չէ որ մինչ այժմ նա ոչ մի անգամ չի եղել որևէ մեկի օրինական կինը: 17 տարեկան հասակում նա ծնողների թույլտվությամբ սկսել է ապրել Վլադիմիր Պրեսնյակով փոքրի հետ: Որի արդյունքում ծնվեց նրանց որդի` Նիկիտան, որն այժմ 15 տարեկան է: Կրիստինան և Վլադիմիրը մինչ օրս միմյանց հանդեպ պարտականության զգացում են միասին անցկացրած տարիների համար: Ալլա Պուգաչովան մինչ այժմ Վլադիմիրին համարում է որպես “ իր տղա”:

 
 
     
 
     
 

Wedding Armenia | Հարսանեկան ֆոտո եւ վիդեո ծառայություններ Հայաստանում - Նկարահանում

քվեարկելու համար սեղմեք այստեղ քվեարկելու համար սեղմեք այստեղ քվեարկելու համար սեղմեք այստեղ քվեարկելու համար սեղմեք այստեղ քվեարկելու համար սեղմեք այստեղ
Հասցե - Հայաստան, Երևան,
Կոնտակտային անձ - Arthur Vardanyan
Հեռախոս - (+374) 91125577
Էլ. փոստ - info@weddingarmenia.com
կայք - www.weddingarmenia.com

Wedding Armenia | Հարսանեկան ֆոտո եւ վիդեո ծառայություններ Հայաստանում

Հայաստանի լավագույն ֆոտո եւ տեսանկարիչները հավաքվել են Մեզ մոտ, որպեսզի հավերժացնեն Ձեր անմոռանալի հիշողությունները եւ դա անեն հնարավորինս գեղեցիկ: Մեր ընկերության հիմնական նպատակն է Ձեր կյանքի կարեւոր իրադարձությունների հավերժացումը օգտագործելով բարձրակարգ եւ արդի տեխնիկական միջոցներ:

Դուք կարող եք դիտել մեր հարսանեկան պորտֆոլիոն www.weddingarmenia.com կայքում: Այստեղ Դուք կգտնեք նաեւ մանրամասն տեղեկատվություն մեր ընկերության կողմից առաջարկվող փաթեթներին:

Հայաստան, Երեւան
Հեռ.՝ +37491 125577
Կայք՝ www.weddingarmenia.com
Email` info@weddingarmenia.com



 
     
Հարսանեկան Ծառայությունները Հայաստանում
Հոդվածներ
 
Հարսանեկան ֆոտո եւ վիդեո ծառայություններ Հայաստանում
Քվեարկել
Ինչպես կգնահատեք wedding.am կայքի նոր տեսքը?
 
 
Հարցումների արդյունքներ →
+374 91 125577

Facebook

Follow

Google +