Հոդվածներ
Ամուսնանալ, թե ոչ… սա՞ է խնդիրը
Կարծես թե ժամանակակից աշխարհում տղան ու աղջիկն են որոշում` երբ և ում հետ ամուսնանան կամ ընդհանրապես ամուսնանան, թե ոչ: Մինչդեռ Հայաստանում այս հարցը երիտասարդների փոխարեն հաճախ որոշում են ոչ միայն ծնողները, այլև բարեկամներն ու հարևանները: Ինչու՞ չես ամուսնանում – ծանոթների եւ անծանոթների կողմից պարտադիր տրվող այս հարցն այն աստիճան է սկսում նյարդայնացնել, որ քիչ է մնում սրտի կաթված ստանաս: Հարց, որ տալիս են անխտիր բոլորը՝ ով չի ալարում:
Ի վերջո, ընտանիք կազմելու համար ամեն մեկն իր չափանիշներն ու պատկերացումներն ունի: Կարծում եմ, ժամանակն այն է, երբ ինքդ` անկախ հարազատների, հարևանների կամքից, զգում ես, որ պատրաստ ես, ցանկանում ես և, ամենակարևորը, կա այն միակը, ում կողքին ուզում ես լինել, նրանից երեխաներ ունենալ:
Հակառակ դեպքում ամուսնությունը վերածվում է անհաջող գործարքի, որն էլ այնուհետև պատուհաս է դառնում ոչ միայն գործարք կնքողների, այլև նրանց երեխաների գլխին:Հարկավոր է ամուսնանալ սրտով ոչ թե հաշվարկով: Սիրեք միմյանց... Wedding.am