Հոդվածներ
Ցուլ (21.04-20.05)
Ցլի նշանը առանձնանում է կանացի հատկություններով: Տարերքը հողն է: Չնայած նրան, որ համաստեղության խորհրդանիշը ցուլը կամ գոմեշն է, Ցուլը համարվում է կանացի նշան: Ինչպես ցուլը, այնպես էլ մարդիկ օժտված են բնատուր ուժով, կամքով, տոկունությամբ, վստահությամբ: Այս կենդանակերպի նշանի տակ ծնված մարդիկ գտնվում եմ Վեներայի և Լուսին հովանավորության ներքո: Ահա թե ինչու, նրանց համար գերիշխող է սերը՝ իր ամբողջ իմաստով հանդերձ: Ի տարբերություն կենդանու, Ցլի համաստեղության տակ ծնված հանգիստ բնավորության տեր մարդիկ են՝ պրակտիկ, խաղաղասեր: Նրանք սիրում են լինել լսողի դերում և տուրք չեն տալիս բառերին: Տանել չեն կարողանում աղմուկը, վեճերը, բամբասանքները: Ցլին հանել հավասարակշռությունից գրեթե անհնար է, սակայն ափերից դուրս գալիս դժվար են հանդարտվում: Սովորաբար Ցլերը աչքի են ընկնում ամուր առողջությամբ: Սակայն հիվանդանալու դեպքում, ապաքինումը երկար է տևում՝ համառության և բուժվել չցանկանալու պատճառով: Ցլերը մեծ ուժով իրենց են ձգում փողը և հարստությունը: Ի տարբերություն կենդանակերպի այլ նշանների, Ցլերը սիրում են ծախսել, սակայն միայն այն դեպքում, երբ եկամուտները գերազանցում են ծախսերը: Աշխատասեր այս մարդիկ սիրում են ամեն գնով գործը հասցնել ավարտին և այդ ընթացքում երբեք չեն դիմի ուրիշի օգնությանը: Իսկ կաշխատեն միայն այն դեպքում, երբ կնկատեն մասնագիտական և ֆինանսական առաջընթաց: Երիտասարդությունը վայելելուց հետո վեր է հասնում ապահով կյանքը` լի վայելքներով եւ բարեկեցությամբ: Գործնական քայլերը նպաստում են կայուն կապերի հաստատմանը: Սովորաբար հայտնի են իրենց ոսկե ձեռքերով: Նրանց հաջողվում է իրականացնել գրեթե ամեն ինչ, հատկապես իսկական վարպետներ են խոհանոցում: Ամուսնությունը հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Այծեղջյուրի կամ Կույսի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Առյուծի կամ Ջրհոսի համաստեղության ներքո:
Ցուլ-տղամարդիկ տարբերվում են իրենց ուշադրությամբ, քնքշությամբ և նրբությամբ: Զգացմունքային տղամարդիկ են, ում աչքից անվրեպ չի մնա Ձեր օծանելիքի բույրը, խնամված մազերը, մաշկը, դիմահարդարումը և հագուստը: Սակայն Ձեզանից երկար ժամանակ կպահանջվի նրա կինը դառնալու համար:
Ցուլ-կանայք կատարյալ տնային տնտեսուհիներ և մայրեր են: Հայտնի են իրենց խոհարարական ձիրքով՝ իսկական հրաշալի կին բոլոր տղամարդկանց համար: Ոսկե ձեռքերի շնորհիվ հյուրընկալ են և սիրում են հյուրասիրել: Ձգտում են ներդաշնակություն և խաղաղություն հաստատել ամեն ուր՝ աշխատավայրում, ընտանիքում, միջանձնային հարաբերություններում: Տանել չեն կարողանում թուլությունը: Զգացմունքները զսպելը և կառավարելը թվում է պարզապես անիրականանալի երևույթ այս կանանց համար: