Հոդվածներ
Ջրհոս (21.01-20.02)
Ջրհոսը, որպես կենդանակերպի նշան, ունի տղամարդկային բնավորության գծեր: Ջրհոսների երաշխավոր մոլորակն են Սատուրնը և Ուրանը: Խորհրդանիշը մարդն է՝ ձեռքին երկու ջրի անոթներ: Անոթներից մեկը մահացած է, մյուսը՝ կենդանի: Ջուրը խորհրդանշում է զգացմունայնություն, խորաթափանցություն և առեղծվածային լինելը: Յուրօրինակ, հնարամիտ, իդեալիստ եւ բարեսիրտ: Հաճախ ինքնատիպ են, դուրս ընդհանուրի համար ընդունված չափանիշներից, իրենց ինքնուրույն ճաշակն արտահայտում են բավականին տարօրինակ ձեւով եւ ընթանում իրենց ընտրած ճանապարհով: Նրանց մեջ պատահում են երազկոտ եւ հնարագետ մարդիկ Բնավորությամբ Ջրհոսները քիչ թե շատ հանգիստ են, հանդարտ, նուրբ, աշխատունակ, չնայած անձնական ծանրաբեռնվածությունները և մտահոգությունները ամենևին նրանց դուր չեն գալիս: Հավասարակշռված, իրատեսորեն են նայում կյանքին և կեղծ պատրանքներ չեն ստեղծում:
Ջրհոսի կենդանակերպի տակ ծնված մարդիկ սիրում են ճանապարհորդել, նոր ծանոթություններ և շփումներ հաստատել: Շփումների միջոցով նրանք բացահայտում են աշխարհը և իրենք իրենց: Բոլոր Ջրհոսները ռեալիստներ են, բայց մևնույն ժամանակ միայն այսպիսի կտրուկ իրատեսությամբ չեն կարող գոյատևել: Ամեն վայրկյան նրանք ինչ-որ նոր բանի կարիք են զգում: Ջրհոսները վառ և յուրօրինակ անհատականություններ են, և մարդկանց մեծամասնության կողմից շատ հաճախ չհասկացված: Շփումը նրանց հետ պահանջում է լինել բաց, անկեղծ, ազնիվ նույնիսկ ամենաչնչին մանրուքներում: Եթե Ջրհոսը, որևէ հարցում գտնում է, որ իրավացի է, ապա հակառակը նրան համոզելը վեր է իրականության սահմաններից: Ջրհոսները ճշմարտության ջատագով են, տանել չեն կարողանում սուտը, ինչպես նաև չեն սիրում պարտքով գումար վերցնել և տալ: Ջրհոսները զգացմունքներին տուրք չեն տալիս: Նրանք նյութապաշտ չեն, բայց գնահատում են հարմարավետությունը և շքեղությունը: Բնավորությամբ քիչ թե շատ հանդարտ են, հավասարակշռված, իրատեսորեն են նայում կյանքին և կեղծ պատրանքներ չեն ստեղծում: Ջրհոսի տակ ծնվածները սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Ջրհոսը կարող է լինել զվարճասեր, յուրօրինակ, անկախ և նուրբ, սակայն մևնույն ժամանակ՝ երկչոտ դիվանագետ: Նրանց կյանքում հաճախ են պատահում մռայլ շրջադարձերը, որոնց թվում են հատկապես միայնությունը, երբ նա չի ցանկանում ոչ մեկին տեսնել և լսել: Այսպիսի պահերին շրջապատը նրանց չի կարողանում հասկանալ: Թեև Ջրհոսները կռիվներ չեն փնտրում, բայց դա ամենևին չի նշանակում, որ վախկոտներ են: Պարզապես նրանք ծնված չեն վեճերի համար:
Նրանք թեթև մարդիկ են: Վիրավորանքների, մերժումների պատասխան հակահարվածը Ջրհոսը ցույց է տալիս իր ամբողջ հզորությամբ: Նրա հոգին և մարմինը պետք է քամու պես ազատ լինեն: Փորձել կանգնեցնել Ջրհոսին նույնն է, ինչ սավանով փորձել փակել արևը:
Ջրհոս-տղամարդիկ չեն սպասում հեշտ տրվող հաղթանակների: ՝ զուսպ և համեստ այս տղամարդիկ չեն սիրում ուրիշի օգնությանը դիմել: Տղամարդ-Ջրհոսը մի կնոջից վազում է մեկ ուրիշի մոտ: Այսօր նա սիրում է կարմրահերներին, վաղը՝ շիկահերներին, մեկ օր նրան դուր կգան հասուն կանայք, իսկ հաջորդ օրը՝ դեռահաս աղջիկները: Նա օժտված է վառ անհատականությամբ: Նրանք սիրում են գումարներ ծախսել: Գնումները էական չեն: Կարևորը գնումների ընթացքն է և զգացողությունները: Սա է երբեմն անհեթեթ և անպետք գնումներ կատարելու բուն պատճառը:
Կին-Ջրհոսները աշխարհիկ կանայք են: Նրանք յուրահատուկ են և անկանխատեսելի: Բնավորության վառ գծերից են ծայրաստիճան էստրավագանտությունը: Նրանց ձանձրացնում է հագուստի միատոնությունը: Կարծես թաշկինակ, նա հագուստը օրվա ընթացքում փոխում է բազմաթիվ անգամներ: Ջրհոս կանայք ունեն ահռելի թվով ծանոթներ և մեծ շրջապատ: Եթե նրա ծանոթները հանդիպել մեկ վայրում, ապա նրանց միջև որևէ ընդհանուր կապ անհնար կլինի գտնել: Նրանք տանել չեն կարողանում այն տղամարդկանց, ովքեր ընդունում են իրենց որպես սեքսուալ առարկայի: Եթե կին-Ջրհոսը որոշում է կայացրել, միայն ինքը կարող է փոխել այն. ուրիշ ոչ-ոք ի զորու չէ ստանձնել այդ դերը: Նրա բնավորության առանձնահատկություններից է վարքագծի, մտածելակերպի հաճախակի փոփոխությունները: