Հոդվածներ
Կույսեր (24.08-23.09)
Կույսի նշանը քիչ թե շատ պրակտիկ նշան է: Մերկուրին նրան ուղղորդող մոլորակն է: Մերկուրին օժտել է նրան ճարպիկ ձեռքերով, տրամաբանությամբ և ցանկացած իրավիճակ ի օգտին լուծելու կարողությամբ: Կույսերը մոլեռանդ աշխատասերներ են: Նրանք չեն կարող երկար ժամանակ անգործ մնալ:Այս մարդիկ անբացատրելի ուշադիր են և հեշտ նկատումեն այս աշխարհի անկատարյալ բնույթը: Սա նկատվում է հատկապես այն, բնագավառներում, որտեղ իրավիճակի շտկումը կախված է իրենցից: Նրանք ունեն լավ վերլուծական մտածելակերպ և սիրում են երևույթներըպիտակել և ծանր ու թեթև անել իրավիճակը: Հազվադեպ են գերագնահատում ստեղծված վիճակը, մտածում են և քննարկում են միայն այն ինչ կարողանում են տեսնել և լսել, իսկ քննադատությունները միայն ստեղծված իրավիճակը պարզեցնելուն է ուղղված:
Ցանկացած հանգամանքում հանգստություն են ցուցաբերում, գործելուց առաջ հանգամանալից մտածում են ցանկացած մանրուքնի շուրջ: Չեն սիրում խաբեություն, շողոքորթություն, հիմարություն և անուշադրություն;
Նրանք երբեք չեն հոգնում սովորելուց և անդադար մտածում են ինքնակատարելագործման և ինքնազարգացման մասին: Շատ հաճախնրանց կարելի է հանդիպել գրադարաններումկամ աշխատասեղանի շուրջ` մինչ ուշ գիշեր աշխատելիս:
Կույսերը աչքի են ընկնում ինքնավստահությամբ, այդ իսկ պատճառով հազվադեպ են կիսվում իրենց մտադրությունների մասին: Ինքնավստահությունը բազմապատկվում է հատկապես նպատակները հաջողությամբ պսակելուց հետո:
Կույսերը անվստահ են զգում իրենց հասարակության մեջ: Բազմամարդ վայրերը, աղմուկը և ամբոխը նրանց ճնշում են: Այս մարդիկ բնույթով միայնակ են: Նրանց չես տեսնի սրճարաններում, ընկերների հետ խնջույքներին: Սակայն ճիշտ չէ կարծել, որ նրանք զուրկ են զգացմունքներից: Նրանք իսկական այրվող սառույց են: Նրանք նախընտրում են իրենց զգացմունքները ոչ թե արտահայտել խոսքերի միջոցով, այլ ապացուցել դրանք գործողություններով: Առաջին հայացքից կարող են մի փոքր սառը և չոր թվալ: Սակայն սա պարզապես դիմակ է, որի տակ թաքնված է նուրբ, զգացմունքներով լի նուրբ էակ:
Նրանց բնորոշ է պարտաճանաչությունը, ճշտապահությունը, պարտավորության զգացողությունը, ուստի նրանք կարող են հուսալի հենարան լինել: Ուշանալը համարում են անընդունելի և հետևում են պայամանավորվածություններին:
Իրենց բնավորությամբ, Կույս տղամարդիկ զայրացկոտ, նախանձկոտ չեն, բայց սիրում են հարաբերությունների պարզաբանումը իրենց ձեռքը վերցնել: Նստակյաց են և իրում են նստել տանը:
Կույսի համաստեղության տակ ծնված կանայք հմայիչ են, բայց բացակայում է ընդգծված բնավորությունը: Սիրում են սիրախաղեր, սակայն վերջին պահին նահանջում են: Գրեթե միշտ տանջվում ենիրենց սեփական ամաչկոտության պատճառով: Այս կանայք կարծես թրծված լինեն ամուր պողպատից: Էգոիստիկ, ինքնահավան, աշխատասեր, հաստատուն իրենց նպատակները: կույսը կանացի նշան է, և կանացիությունից բացի բնությունը շնորհել է նրանց համբերությամբ, իշխանությամբ, սեր դեպի իր տանը և ամենուր՝այն ամենին ինչ շրջապատում է նրանց: