Հոդվածներ
Կարիճ (24.10 - 22.11)
Կարիճները համեմատաբար փակ անձնավորություններ են: Ուղղորդող մոլորակներից են Մարսը, բայց կարիճները գտնվում են Պլուտոնի ազդեցության տակ, որը ամենանորն է մոլորակներից:
Կենդանին՝ կարիճը, այս նշանի խորհրդանիշն է, որը կանխորոշում է այն մարդկանց բնավորությունը, ովքեր ծնվել են այս նշանի տակ: Նրանց բնավորությունը հակասությունների ամբողջություն է:Այս մարդկանց մոտ միանգամից դրսևորվում են չարությունը և բարությունը, վեհ և ցածր ձգտումները, որոնք շրջապատի մեջ առաջնացնում են շփոթությունների մեծ ալիք: Մշտական պայքար ստորին եւ վերին գաղափարների մեջ: Մի կողմից ատելություն, ոխի զգացում, դաժանություն, չարություն, մեկ այլ կողմից` բարձր իդեալիստական մտքեր, ձգտում դեպի առաջընթաց, հոգեկան աշպարհի ձեւավորում: Սովորաբար այս մարդկանց բանվորությունը անընդհատ ընդլայնվելը, և կարողությունների սահմանները լայնացնելն է: Նրանք գործնական են և պրագմատիկ, երազկոտներ և ռեալիստներ, հին ավադույթների պահպանման ջատագով բայց մևնույն ժամանակ նորագույն միտումների, տեխնոլոգիաների սիրահարներ: Ուժեղ կամքով եւ անկախության զգացումով, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող, այսպիսին են կարիճները: Չնայած թվացյալ սառնությանը, չորությանը, մեղմասիրտ են: Սկզբում անվստահություն են ցուցաբերում եւ զուսպ են: Ընդհանուր առմամբ ինքնատիպ են, հետաքրքիր բնավորությամբ, շատ խնդրահարույց են: Հաճախ ենթարկվում են մութ ուժերի կամքին, զբաղվում միստիկայով, կախարդությամբ եւ մետաֆիզիկայով: Կարիճները լավ տիրապետում են իրենց բնավորությունը կառավարելու արվեստին, բայց կան իրավիճակներ, ըստ որոնց կարելի է բացահայտել նրանց իրական դեմքը: Կարիճներից դժվար է անձամբ իրենց մասին որևէ տեղեկություն և անձնական բնույթի հարցեր իմանալ, սակայն նրանց հաջողվում է թափանցել զրուցակցի խորը անկյունները և դուրս քաշել բոլոր գաղտնիքները և մութ կետերը: Նրանք կարող են լինել լավ ընկերներ, բայց կարճ թշնամի ավելի լավ է ձեռք չբերել:
Կարիճները կրում են անասելի մեծ կիրք՝ ննջող, բայց ոչ մահացող: Այս բանավորության գիծը չի փոխվում: Ինքնագոհ է, չնայած արտաքին փոփոխությունների: Նա գիտի ինչ է ուզում: Կարիճ-մարդիկ կախված իրավիճակից և դիմացինից, կարող են լինել դաժան, ուժեղ և վտանգավոր: Սթրեսային իրավիճակներում պահում են իրենց կշռադատված՝ ի վիճակի գլուխ հանել բոլոր բարդ և անձնական խնդիրներից: Այս մարդկանց առողջական վիճակը մեծամասամբ կախված է, նրանց հոգեվիճակից: Գտնվելով անընդհատ մտատանջող մտքերի ազդեցության տակ, Կարիճները կարող են պարզապես սպանել իրենց: Եթե հիվանդությունը վրա է հասնում, ապա հաճախ ծանր աստիճաններով:
Գործնական առումով նախաձեռնող են, ճշտապահ, տոկուն ու հաստատակամ: Նրան կարելի է անվերապահորեն վստահել բարդ առաջադրանքների, գործերի իրագործումը: Գործը ժամանակին իրականացնելու համար նրաք ծախսում են մեծ էներգիա և գործի են դնում ողջ իրենց հմտությունները: Նրանք պահպանում են սառնարյունություն և ի վիճակի են ոչ ստանադարտ լուծումներ գտնել այն դեպքերի համար, որոնցից մեծ վտանգ են զգում հատկապես դեպի իր անձը:
Սիրո հարցում տղամարդ-Կարիճները ցուցաբերում են մեծ ծայրահեղություններ, բայց ոչ թե բախտի կամ ճակատագրի ազդեթության շնորհիվ , այլ իր բնավորության և խառնվածքի շնորհիվ: