Հոդվածներ
Անել այն, ինչ սիրում ես, և սիրել այն ինչ անում ես
Wedding.am-ը շարունակելով հայ կին գործարարների հարցազրույցների շարքը, այս անգամ հյուրընկալել է Saf club-ի տնօրեն Տոմա Գինոսյանին:
Կին, ով իր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ և խելացի դատողությամբ ապացուցեց, որ կարող է լինել հաջողակ գործարար հայուհի: Հանդիսանալով Saf club ժամանցային ակումբի տնօրեն երաժշտություն նախընտրում է լսել նկարչությամբ զբաղվելու ժամանակ, երբ մնում է միայնակ իր մտքերի հետ: Ըստ նրա՝ երաժշտությունը հոգեվիճակն է յուրաքանչյուր մարդու համար:
-Տիկին Գինոսյան, ռեստորանային ոլորտում ակնհայտ գերակշռում են հակառակ սեռի ներկայացուցիչները, բարդ չէ արդյո՞ք մրցակցությունը:
- Ոչ, նույնսիկ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ աշխատելն ավելի հետաքրքիր է, ձգտումն էլ դեպի հաղթանակ ավելի է ուժեղանում
Երջանիկ լինելու Ձեր բանաձևը…
- Անել այն, ինչ սիրում ես, և սիրել այն ինչ անում ես…
Ինչպես եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:
-Նախընտրում եմ զբաղվել նկարչությամբ և ստեղծագործել հոքեբանության ոլորտում:
Լավ ղեկավար և լավ մայր: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել աշխատանքնը ընտանիքի հետ…
-Հատկապես երբ մայր ես, առաջ գնալու ձգտումն ավելի է ավելանում , և ցանկության դեպքում կարելի է ամեն բան համատեղել, և ոչինչ չի կարող խանգարել աշխատանքի և ընտանիքի մեջ:
Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:
- Երիտասարդներին խորհուրդ կտամ լինել միշտ երիտասարդ հոգով, վայելել կյանքի ամեն վարկյանը, քանզի երբեք նույն պահը չի կրկնվի, կլինի նորը, միայն նորը…