Հոդվածներ
Էքսկլյուզիվ. որքան գումար է ծախսվել Գոհար Ավետիսյանի շքեղ հարսանիքը կազմակերպելու համար
Նոյեմբերի 19-ին կայացավ հռչակավոր ոճաբան Գոհար Ավետիսյանի և նրա ընտրյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հարսանիքը:
Թեև նորապսակները բնակվում են Ռուսաստանում, սակայն իրենց կյանքի ամենակարևոր օրը որոշել էին կազմակերպել և անցկացնել իրենց հայրենիքում:
Այդ նպատակով Գոհարը դեռևս ամիսներ առաջ արդեն սկսել էր փնտրել հարսանիքի կազմակերպիչ ընկերություն, որը մինչ իրենց՝ Երևան ժամանալը, արդեն որոշակիորեն նախապատարաստած կլիներ հարսանիքը:
Սակայն Գոհարը և Վահիկը նույնպես ՙՙանգործ՚՚ չէին մնում, և պարբերաբար իրենց սոցցանցերի էջերում տեղադրելով հարսանիքի նախապատրաստության քայլերը: Գոհարը մեծ սիրով կիսվեց հարսանյաց զգեստի պատրաստման ընթացքի նկարներով, ցուցադրեց Dolce Gabbana բրենդի հարսանեկան կոշիկները և այլն:
Իհարկե, ինչպես բոլորս տեսանք, հարսանիքը, իսկապես կազմակերպվել էր շատ գեղեցիկ, յուրաքանչյուր մանրուքի շուրջ մանրամասն աշխատած էր, և արդյունքում, Գոհարը և Վահիկը վստահաբար ունեցել են իրենց երազած անկրկնելի օրը:
Հարսանիքը կազմակերպվել էր այսօրվա դրությամբ հայաստանյան ամենաթանկարժեք և բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում. ի դեպ, հարսիկը հենց այդ նույն ռեստորանի հյուրանոցում էր հյուրընկալում, հարսանիքի հյուրերի բարձր տրամադրությունը ապահովել են հայտնի հայ երգիչներ՝ Արամե, Սիլվա Հակոբյան և այլք, հարսանիքը վարել է դերասան Սարգիս Գրիգորյանը:
Զույգին մոտ կանգնած Wedding.am-ի աղբյուրը նշում է, որ այդ հիասքանչ օրը իրենց երազանքներին համապատասխան տոնելու համար զույգը ծախսել է ավելի քան 350,000 ԱՄՆ դոլար:
Դե ինչ, Wedding.am-ը մեկ անգամ ևս Գոհարին և Վահեին ուղղված բոլոր շնորհավորանքներին, նրանց մաղթում է անսպառ սեր և երջանկություն: