Հոդվածներ
Հարսանեկան ավանդույթներ
Գնչուական հարսանիքների տարօրինակ և հետաքրքիր ավանդույթները
Գնչուների համար ամենակարևոր ընտանեկան իրադարձությունը համարվում է հարսանեկան արարողությունը, որի անթերի և յուրօրինակ անցկացման համար նրանք ֆինանսական մեծ ներդրումներ են անում:
Wedding.am-ը ներկայացնում է գնչուական հարսանեկան ավանդույթների մասին տարօրինակ և հետաքրքիր մանրամասներ:
- Գնչուների մոտ մեծ տարածում ունի, այսպես կոչված, «խոսկապ»-ի ավանդույթը: Նման պայմանավորվածությունը խստորեն պահպանվում է, և երբեմն աղջկան ամուսնու ընտանիքին են հանձնում 9-ից 10 տարեկանում. նա ապրում է փեսայի տանը մինչև 13-ից 15 տարեկանը լրանալը. հիմա, իհարկե, ամուսնությունների տարիքային այս սանդղակը հազվադեպ է հանդիպում. գնչուների մոտ այսօր ամուսնությունները տատանվում են 16-20 տարիքային սահմանում:
- Հարսնացուի փոխանակումը, որը գնչուների լեզվով կոչվում է «те кэрэс пе скимбате»-ն, իրենից ներկայացնում է մի արարողակարգ, երբ ընտանիքը աղջիկ է տալիս և փոխարենը նույնպես աղջիկ է վերցնում, իհարկե, այս անգամ արդեն հարսնացուի եղբոր համար. այս գործընթացը շահավետ է համարվում 2 ընտանիքի համար:
- «Խոսկապ»-ը տեղի է ունենում հատուկ ծիսակարգով՝ հարսնացուի տուն են գալիս փեսայի բարեկամները, և եթե աղջկա ծնողները համաձայնության են գալիս փեսացուի ծնողների հետ, կանչում են ապագա աղջկան և հարցնում նրա կարծիքը՝ քաջ գիտակցելով, որ հոր խոսքին նա երբեք դեմ չի գնա: Այս գործընթացից հետո ապագա սկեսուրն էլ հարսին է հանձնում ոսկե մետաղադրամը՝ ի նշան համաձայնության:
- Գնչուների մոտ ընդունված է նաև հարսնացուի առևանգումը, իհարկե, փոխադարձ համաձայնության դեպքում, որը տեղի է ունենում այն պարագայում, երբ հարսանիքի համար ֆինանսական միջոցները չեն բավականեցնում:
- Գնչուական հարսանիքն սկսվում է հարսնացուի տանը, նվագում են երաժիշտները, իսկ հարսը, հագնելով հարսանեկան զգեստը, իջնում է հյուրասրահ, իսկ հարսի պարից հետո հյուրերից մեկը հարսնացուին ուղեկցում է փեսայի տուն:
- Ըստ ավանդութի՝ նորապսակների ննջարանում երբեմն կարող են լինել նաև ծեր կանայք: Սովորաբար հարսանիքը տևում է 2-3 օր, իսկ մածահարուստ գնչուներինը՝ մոտ մեկ շաբաթ: