Հոդվածներ
Իրական հարսանիքներ
Ձյունիկը պատմել է սիրելիի հետ անցկացրած շրջագայության և այլևս նախագծերում չնկարահանվելու պատճառների մասին
Դերասնուհի և ինստագամից հայտնի Ձյունիկը օրեր առաջ է մեկ ամսյա շրջագայությունից վերադարձել Երևան:
Ձյունիկը մեկնել էր ՝ Շվեդիա հանգստանալու, որից հետո Ձյունիկը մեկնել սիրելիի մոտ, ով հանգստանում էր Գերմանիայում. «Մեր շրջագայությունն այդպես էր պլանավորած սկզբից: Սա իմ և սիրելիիս առաջին համատեղ հանգիստն էր: Ամեն ինչ շատ լավ է ստացվել, կարող եմ անգամ ասել, որ սպասվածից ավելի լավ: Արտերկրում իհարկե ավելի լավ է հանգստանալ, մարդկանց հետ ավելի ավելի հեշտ էր, տպավորություններն էլ այնքան շատ էր, որ մինչև այսօր ներաշխարհս լիքն է, թե բնությունը, թե շինությունները, թե մարդիկ»:
Խոսելով հեռուստատեսային նոր առաջարկների մասին, նշեց, որ որոշել է այլևս չզբաղվել դերասանությամբ քանի որ նրան ապագայում արդեն կճանաչեն որպես լավ դիզայներ: