Հոդվածներ
Հայկական շոուբիզնեսի ամենահամերաշխ զույգերը
Wedding.am Ձեզ է ներկայացնում հայկական շոուբիզնեսյան զույգեր, որոնք առանձնանում են իրենց համերաշխությամբ:
Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան
Նրանք ամուսնացած են արդեն 9 տարի և ունեն 2 որդի: Համատեղ թողարկված տեսահոլովակներից էլ կարելի է հասկանալ, որ նրանք դեռ երկար ժամանակ կլինեն համերաշխ զույգերի ցանկում:
Արամ MP3 և Աննա
Արամ MP3-ն կնոջ՝ Աննա Մարգարյանի հետ ևս աչքի է ընկնում համերաշխությամբ և ներդաշնակությամբ: Նրանք ամուսնացել են 2008 թվականին և ունեն մեկ տղա: Այս զույգը ամուսնության առաջին օրից մինչ հիմա սոց. ցանցերում հրապարում է ընտանեկան լուսանկերներ և հետաքրքրիր գրառումներ իրենց ընտանիքի և երեխայի մասին: Զույգին շատ հաճախ կարելի է հանդիպել նաև Երևանի փողոցներում զբոսնելիս և սրճարաններում:
Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան
Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան զույգի համերաշխությունը չի սահմանապակվում բեմում, նրանք նույնչափ ջերմ ու սիրալիր են նաև ընտանեկան կյանքում, ինչի վառ ապացույցը սոց.ցանցերում նրանց կողմից հրապարակված լուսանկարներն ու իրար մշտնջենական սեր խոստովանող երգերն են, որոնք նրանք պատրաստում և ներկայացնում են միմյանց անակնկալի տեսքով:
Արամե և Աննա Թովմասյան
Աննային շատ հաճախ կարելի է տեսնել դրսում միայնակ երեխային զբոսանքի տանելիս կամ խանութներով շրջելիս, ինչն էլ կարծես միշտ քննարկան առարկա է դառնում, բայց զույգը շարունակում է ապրել սիրո և ներդաշնակության մթնոլորտում: Արամեն խոստովանել է Աննային սիրահարվել է հենց առաջին հայացքից: Նրանք հանդիպել են 2000 թվականին, որից հետո մոտ 7 տարի իրար չեն տեսել: 2007-ին Աննան և Արամեն կրկին հանդիպել են Օպերային թատրոնում համերգի ժամանակ