Հոդվածներ
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին
Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ճակատագրական քայլն արել է բավական ուշ` 31 տարեկանում: Եվ այն էլ այնքան անսպասելի ու արագ է տեղի է ունեցել, որ ակամայից հավատում ես սիրուն` առաջին հայացքից: Մեծ ծովանկարչին ճանաչողներից շատերն էին մնացել զարմացած: Ինքն Այվազովսկին խոստովանում է ` "Ես ամուսնացա, քանզի սիրահարվեցի` ինչպես երբեք":
Պետերբուրգի ազնվական ընտանիքի մի այրի Այվազովսկուն առաջարկում է նկարչություն դասավանդել իր երկու աղջիկներին, որոնք արդեն հասել էին ամուսնության տարիքի, նրանց մայրը դեմ չէր Այվազովսկու թեկնածությանը: Այդ նպատակով հաճախ երաժշտական եւ նկարչական երեկոներ էր կազմակերպում, որին մասնակցում էր նաեւ աղջիկների անգելերենի եւ երաժշտության դաստիարակչուհին` շոտլանդուհի լութերադավան մի օրիորդ: Պատկերացնում եք` ինչքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ Այվազովսկին հանկարծ առաջարկություն արեց ոչ թե ազնվական օրիորդներից մեկին, այլ դաստիարակչուհի Ջուլիա Գրեւսին: Շուտով նրանք մեկնում են Ղրիմ: Ամուսնությունը կատարվում է Ղրիմի հայոց եկեղեցում` հայկական ազգային սովորույթներին համաձայն:
Պսակադրությունն իսկապես բանաստեղծական էր. եկեղեցուց նորապսակ հարսին տուն էր տանում ծաղիկներով զարդարված կառքը: Սակայն ճանապարհին անտառից դուրս են գալիս լեռնեցիները եւ կանգնացնում հարսանեկան թափորը: Ավազակախմբի առաջնորդը մոտենում է կառքին, իջնում ձիուց, բացում կառքի դռնակը, հանդիսավորությամբ գլուխ տալիս եւ շնորհավորում նորապսակներին:Այնուհետեւ հարսի ծնկներին է դնում մի թաշկինակ, երկուսին էլ մաղթում երջանկություն եւ իր թիկնապահ հեծյալների հետ անհետանում: Դա լեգենդար Շամիլն էր, կովկասյան լեռների արծիվը: Շամիլի ասպետական արարքը հետագայում ոգեշնչեց Այվազովսկուն նկարել Անդրկովկասի լեռնային բնապատկերների մի շարք:
Ջուլիա Գրեւսի հետ ամուսնությունը անսահման երջանկացնում է Այվազովսկուն: Սիրահարված նկարիչը իր ընկերոջը գրում է."Շտապում եմ պատմել քեզ իմ երջանկության մասին: Ես այնքան երջանիկ եմ, որ երբեք չէի կարող պատկերացնել նույնիսկ դրա կեսը": Այվազովսկին աշխատում էր ոգեւորված, կլանված, առավել եռանդով, մի խոսքով` ինչպես երբեւէ: Կյանքի վերջում նա խոստովանեց` "Իմ լավագույն կտավները ծնվել են ամուսնությունից հետո...":Ահա դրանցից, մեր կարծիքով, լավագույնը` "9-րդ ալիքը":
Մեկնաբանություններ
Սվետլանա03:53 18.01.2012
Պատմությունը շատ գեղեցիկ և հետաքրքիր է, որի մեջ արտացոլվել է նուրբ ռոմանտիկա, որը ապացուցում է այն ճշմարտությունը որ իրական սերը հրաշքներ է գործում.......
HAYARPI07:44 08.01.2012
ser arajin hayacqic aylevs vochinch
LIZA08:05 08.12.2011
HAMAMIT EM BOLORI HET MALADEC
lilit09:54 04.12.2011
ankexc u anarat siro patmutyun
meline06:07 28.11.2011
maladec ayvazovski
sergo04:32 26.09.2011
shat lav e
tatev12:53 20.08.2011
ayo iroq vor erb mard siraharvum e ayn el hasun tariqum erb gitakcum es te gez kyanqic inch e petq, darnum es aveli xohem ev aveli paycar mtqeri u gorceri ter
Սերգե04:20 23.07.2011
iskapes ser kochvac mardun aveli e caxkecnum, ev sksum e nor kyanq. Hetaqrqir patmutyun e...
liana02:20 28.06.2011
Petq e miayn havatal, vor iskakan ser ka ev verj.Ayvazovskin giter sirel, ayd e patjar@ vor nra nkarner@ aveli hajox darcan ev nra kinn el parzapes hamapatasxan e exel nran, voch bolori baxtn e berum inchpes Ayvazovskun@ ` LINEL TAXANDAVOR TE KYANQUM TE SIRO MEJ< EV KYANQ@ DARCNEL ARVEST
Elen12:23 20.06.2011
iskapes,vor ser@ hrashqner e gortsum!!!
ARMINE04:56 17.06.2011
ETE 9-RD ALIQ@ EXEL E A:USNUTYUNIC HETO,APA HAVATUM EM EM VOR SER@ HRASHQNER E GORCUM.....................................................
Արուս09:07 03.06.2011
Նա հենց ինքն է լավագույնը:
Նունե11:47 03.05.2011
Շատ հետաքրքիր պատմություն է; Կյանքում ամենամեծ երջանկությունն այն հավատն է որ քեզ սիրում են;
Տանյա04:33 11.04.2011
Հոտաքրքիր պատմություն է , ես չգիտեի
G .Hakobyan04:20 19.02.2011
Ete ser@ cnum e arvesti gluxgorcocner,uremn na ahreli uj e,tox bolori siruc cnven ashxarhahrchak gorcer,kyanq@ kdarna aveli gexecik u hmayich
Anahit00:30 25.11.2008
Iskapes nman taghandavor mard@ arjani e miayn ansahman sirun, erbek ush chi kyanki @nker kam @nkeruh gtnel@.
Անի02:39 03.11.2008
Ինչ գեղեցիկ սիրո պատմություն է: Իսկապես նա արժանի էր երջանիկ լինելու: Իսկ ինչ վերաբերում է, որ 31 տարեկանը ուշ է ամուսնանալու համար, դա ամենևին էլ այդպես չէ: Այդ տարիքում տղամարդն արդեն կայացած ու հաստատված է լինում: Եվ կարծում եմ այդ տարիքում սիրահարվելն ամբողջ կյանքի համար է: Օրինակ հենց Այվազովսկու պատմությունը: