Հոդվածներ
Ամուսնության ռոմանտիկ առաջարկներ, որոնց «ոչ» պատասխանելն անհնար է
Դուք արդեն երկար ժամանակ է, ինչ ժամադրվում եք, այսպիսով շոկոլադե կոնֆետներ և ծաղիկներ նվիրելու ժամանակաշրջանն արդեն սահուն կերպով մոտենում է իր ավարտին: Դուք վստահ եք Ձեր ընտրության և զգացմունքների հարցում ու ամեն ժամ սպասում եք Ձեր սիրելիի հետ հանդիպման: Եվ ահա, ճիշտ ժամանակն է վճռական գործողությունների: Բայց ինչպես անել ամուսնության առաջարկը, որպեսզի այն չմերժվի: Այնպես որ, այն դառնա իսկապես հիշարժան իրադարձություն: Անկախ նրանից, թե ինչպիսի աղջիկ է Ձեր ընտրյալը, միշտ հիշեք որ նրա հոգու խորքում ապրում է այն փոքրիկ արքայադուստրը, ով սպասում է իր ճերմակ ձիով ասպետին, իր կյանքում սպասծ ամենառոմանտիկ պահին:
Ռոմանտիկ առաջարկը հենց այն է, ինչ Ձեզ հարկավոր է: Առաջարկը իսկապես հիշարժան և հետաքրքիր դարձնել՝ համար է ցանկացած պայմաններում, ամեն բան կախված է Ձեր երևակայությունից:
Ռոմանտիկ առաջարկները կարող են լինել բազմազան, սկսած ճերմակ նժույգով իրական արքայազնից, կառքով կամ թանկարժեք մեքենայով, ով կտանի արքայադստերը մի ռոմանտիկ վայր, որտեղ նրան աչքերը կապած կուղորդի անհայտ ուղղությամբ և բացելով աչքերը, նա կտեսնի գիշերային քաղաքը, ողողված լուսնի լույսով, մոտակայքում կտեսնի սեղան հատուկ պատրաստված սիրահար զույգի համար, որտեղ կհնչի երաժշտությունը և ի վերջո այդքան սպասված ամուսնության առաջարկությունը:
Հայտնի է, որ շատ հոլիվուդյան աստղեր արել են իրենց ամուսնության առաջարկը Փարիզում: Նրանց թվում են՝ Թոմ Քրուզը և Բրյուս Վիլիսը: Եվ եթե դուք ցանկանում եք անել այդպիսի ապշեցուցիչ և անմոռանալի ամուսնության առաջարկ, ապա իսկապես արժե Փարիզ մեկնելու տոմսեր գնել: Այն սիրո քաղաք է, որտեղ «Ոչ» բառը չի հնչում:
Դուք կարող եք սերենադ նվագել Ձեր սիրելիի պատուհանի տակ, սակայն այն մի փոքր ռիսկային է, քանի որ հարևանները պատրաստվելիս կլինեն քնելու, իսկ այն նրանց մոտ մի փոքր վրդովմունք կառաջացնի, սակայն, տեսնելով այդ հուզիչ պահը, նրանց սրտերը կհալչեն:
Կա նաև ռոմանտիկ առաջարկ անելու մեկ այլ ձև, անակնկալի տեսքով, օրինակ՝ կարող եք գնալ լողափ և ավազի վրա մեծ տառերով գրել` «Կամուսնանա՞ս ինձ հետ»:
Բայց կա էլ ավելի հեշտ ռոմանտիկ առաջարկի ձև, օրինակ՝ գնացեք Ձեր սիրած սրճարանը, որտեղ մատուցողը կբերի շամպայնը բաժակներով, որոնց հետ նաև անակնկալ՝ վարդ, որի ցողունին հագցված կլինի մատանին:
Դուք կարող եք նաև ամուսնության առաջարկ անել աստղալից երկնքի տակ, նստած մեքենայի մեջ, քաղաքի ծայրամասերից ինչ որ մեկում:
Եթե երկուսդ էլ էքստրիմի սիրահար եք, ապա նվիրեք Ձեր սիրելիին՝ բարձրությունից աշխարհը նվաճելու հնարավորությունը, և վերևում օդապարիկի մեջ, այդ սոսկալի բարձրության վրա արեք Ձեր առաջարկը:
Դուք կարող եք նաև փախչել քաղաքի թոհ ու բոհից մի հանգիստ գեղատեսիլ վայր, կամ գնալ զբոսանքի անտառ կամ լճի ափին, որտեղ, Ձեր սիրելիին, կսպասվի մի փոքրիկ անակնկալ՝ Ձեր կողմից պատրաստված ընթրիք կամ կարող եք օգտվել մոտակա ռեստորանների առաքման ծառայություններից: Իսկ երեկոյան կլինի անակնկալ հրավառություն:
Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է ստանալ այնպիսի ամուսնության առաջարկ, որը իսկապես կլինի եզակի և հեքիաթային, և ինքն իրեն կզգա ինչպես արքայադուստրը հեքիաթում: