Հոդվածներ
Ծաղկեփունջ նետելու ավանդույթը. տարբերակներ և այլընտրանքներ
Հարսանեկան արարողության ընթացքում հարսի ծաղկեփնջի նետման ավանդույթը, հայտնի է և սիրված բոլորի կողմից: Այն ամենասպասված պահերից մեկն է հարսանիքի ողջ ընթացքում: Սակայն, Դուք կարող եք այն դարձնել ավելի հաճելի և հետաքրքիր, եթե այդ հարցին մոտենաք անսահման երևակայությամբ: Ներկայացնում ենք հարսի ծաղկեփնջի նետման այլընտրանքային տարբերակներ:
Ինչպես է տեղի ունենում հարսի ծաղկեփնջի նետման ավանդական տարբերակը: Չամուսնացած աղջիկները հավաքվում են, սովորաբար շարք են կազմում, հետո հարսը մեջքանց կանգնելով աղջիկներին ետ է նետում ծաղկեփունջը: Նա, ով կբռնի ծաղկեփունջը, կնշանակի, որ ինքն էլ շուտով կամուսնանա:
Ծաղկեփունջ նետելու ավանդույթը ինքնին հրաշալի է, բայց Դուք կարող եք այդ արարողակարգը դարձնել էլ ավելի գեղեցիկ, զվարճալի և հետաքրքիր:
Ծաղկեփունջը նետելու այլ տարբերակներ՝
1. Հարսը ափի մեջ, որում բռնում է ծաղկեփունջը պահում է նաև ժապավեններ, այն քանակով, որքան որ կազմում է չամուսնացած աղջիկների թիվը: Ժապավեններից մեկը նա ամուր կապում է ծաղիկեփնջից: Աղջիկներից յուրաքանչյուրը ընտրում է ժապավենների ծայրերից մեկը, և բոլորը միասին սկսում են քաշել ժապավենների ծայրերից: Նա, ում ժապավենը կապված կլինի ծաղկեփնջից, կդառնա ծաղկեփնջի տիրուհին: Այդ ամենը կարելի է անել նաև այլ կերպ, բոլոր ժապավենները կապված ծաղկեփնջից, պպահելով իրենց ձեռքերի մեջ, մի քանի անգամ պտտվում են հարսի շուրջը և հարսը սկսում է մկրատով կտրել այդ ժապավենները: Նա, ում ժապավեն կմնա վերջում՝ կստանա ծաղկեփունջը:
2. Ծաղկեփունջը կարելի է թաքցնել ինչ-որ գեղեցիկ արկղի մեջ: Պատրաստել բանալիների մի փունջ և աղջիկներից յուրաքանչյուրին հնարավորություն տալ ընտրել բանալիներից մեկը, իսկ հաղթող կճանաչվի նա, ում բանալին կհամապատասխանի արկղի կողպեքին:
3. Եթե դուք ցանկանում եք երջանկություն բերել ոչ միայն մեկին, այլ բոլոր չամուսնացած աղջիկներին, ովքեր մասնակցում են հարսանիքին, ապա դուք կարող եք պատվիրել ծաղկեփնջի այնպիսի կոմպոզիցիա, որը նետելիս բաժանվի մի քանի մասերի և հասնի բոլորին: