Հոդվածներ
Տարբեր երկրների ավանդույթները
Արաբների մոտ ընդունված է կազմակերպել շքեղ հարսանեկան խնջույք: Հարսանիքի առաջին օրը արաբական չափանիշներով նշում են 'համեստ': Երեկույթի ժամանակ, որին մասնակցում են ընդամենը հազար մարդ, հյուրերին հյուրասիրում են հյութերով եւ քաղցրավենիքներով: Իսկ ահա երկրորդ օրը սկսվում է իսկական ուրախությունը, քանզի գիշերը փեսայի հարազատները մորթում են ամենաքիչը 40 ոչխար: Ազգային կերակուրն իրենից ներկայացնում է ոչխարի միս` համեմված բրինձով, տոմատի մածուկով: Հարսանիքից հետո մնացած կերակուրը բաժանվում է հարազատներին եւ բարեկամներին: Մեկ շաբաթ անց հյուրընկալված մարդիկ հրավիրում են իրենց մոտ նորապսակներին, եւ խնջույքը շարունակվում է: Իսկական արաբական հարսանիքն այս կերպ շարունակվում է մեկ ամիս:
Ճոխ հարսանիքներով հայտնի է նաև Դանիան, որտեղ կեղեքիչ, բյուջեում ճեղքվածք առաջացնող հարսանիքների դեմ արդեն սկսել են պայքարել օրենսդրորեն: Ավանդական հարսանիքներն այստեղ ընթանում էին բավականին ճոխ: Ուտելիքը շատ-շատ էր` առնվազն տասական սագ, բադ եւ գառ էր մորթվում, երկու տասնյակին հասնող հավեր, շուրջ հինգ խոճկոր, խոզեր, երկու կով եւ սպիրտային խմիչքների ահռելի քանակ:
Խնջույքի սեղանն իր առատությամբ աչքի է ընկնում նաեւ Գերմանիայում: Հյուրերին հրամցվում է առնվազն քսան տեսակի ուտելիք: Բայց, որպես կանոն, սպառվում են այն կերակուրները, որոնք դժվար է ավարտից հետո տուն տանել: Խնջույքից հետո հյուրերը նախօրոք բերված անձեռոցիկների մեջ տեղադրում են պատառիկներ` միս, քաղցրավենիք եւ տուն տանում:
Սակայն առաջնությունը կերակրատեսակների մեջ պատկանում է բեդուիններին: Նրանք ուտում են տապակած ուղտ: Նրա պատրաստման համար պետք է ձվից և մի քանի ձկներից պատրաստել ֆարշ, այնուհետև ստացված ֆարշին ավելացնել հավ և տապակած գառան միս: Այս հետաքրքիր խառնուրդը այնուհետև տեղադրվում է ուղտի որովայոնում, որից հետո նոր տապակում են ուղտը: Մնում է միայն գեղեցիկ զարդարել այս ամենը կանաչիներով, դնել հատուկ ափսեի մեջ եւ հյուրասիրել հյուրերին: Նշենք, որ ավանդաբար այս կերակուրը պատրաստելը չափազանց կարեւոր է: Բեդուինների հիմնական կերակուրները պատրաստվում են հետեւյալ կերպ` ավազի մեջ թաղում են բուն ուտելիքը, այնուհետ վերեւում խարույկ վառում: Որոշ ժամանակ անց ավազի միջից հանում են արդեն պատրաստի ուտելիքն ու ուտում:
Իրենց չափերով առավել համեստ, միեւնույն ժամանակ բավականին էկզոտիկ ազգային կերակուր են պատրաստում Կորեացիները: Լավ եփած աքաղաղը պարուրում են գույնզգույն թելերով, կտուցի մեջ լցնում կարմիր բիբար`խորհրդանշելով երիտասարդների հավերժ սերը:
Տեղի չափանիշների համար սովորական դարձած, բայց եվրոպացիների համար բավականին անսովոր արարողություն է իրականացվում Նամիբիայում: Որքան էլ տարօրինյակ լինի, սակայն հարսանիքի ամենակարեւոր մասը հանդիսանում են սպիրտային խմիչքները: Նամիբիացիների մոտ հաճախ աչքի չեն առիթներ պատահում ամբողջ հոգով ուրախանալ, այդ պատճառով հարսանիքների ժամանակ նրանք իրենց թույլ են տալիս լիցքաթափվել: Նամիբիացիները սիրում են խմել գարեջուր, տեղական գինի եւ գրապպա: Հարսանեկան սեղանին ավանդաբար առկա են լինում մեծ քանակով ծովախեցիներ, թարմ բանջարեղեն, մեծ, մսոտ սնկեր "օմայովա" անվանումով, ջայլամի ձվեր, խոզապուխտ, գառան միս, այդ թվում նաեւ վայրի կենդանիների մսեր` եղջերու, կոկորդիլոս, զեբր:
Քանի որ խոսքը սպիրտային խմիչքների մասին է, արժե հիշել հին ֆրանսիական ավանդույթը: Երկու բռնակ ունեցող մեծ թասանման բաժակով ֆրանսիացիները խմում են երիտասարդ զույգի երջանկության համար: Ավանդույթը մինչ օրս պահպանվում է Ֆրանսիայում: Եթե Ձեր հարսանեկան արարողությունն անցնի այս կախարդական երկրում, Դուք կարող եք լիովին վայելել նրբահամ ֆրանսիական գինին:
Առավել թունդ խմիչքների սիրահարների համար հիշեցնենք ճապոնական հարսանիքների կարգը: Հարսն ու փեսան խմում են ուղիղ ինը կում սակե` բրնձի օղի: Համարվում է, որ առաջին կումից հետո նրանք արդեն պաշտոնապես մարդ ու կին են:
Շվեդական հարսանիքում մեծ տեղ է զբաղեցնում անբռնազբոսիկ խնջույքը: Սեղանի վրա ընդունված է դնել ծաղիկներ, մրգեր, թեթեւ ուտելիքներ եւ, բնականաբար, սպասք: Մատուցողները մի քիչ գինի են լցնում բաժակների մեջ, հյուրերը ոտքի են կանգնում եւ շնորհավորում երիտասարդներին: Երգում, խմում ուրախանում են: Հիմնական ուտելիքը դրված է լինում այլ սեղանի վրա, օգտվելու համար հարկավոր է մոտենալ եւ սրտի ուզածի չափով լցնել: Սկզբում սեղանին մոտենում են հարսն ու փեսան, հետո նրանց ծնողները, հարազատները, այնուհետ ընկերները: Շատերիս ծանոթ "շվեդական սեղան" արտահայտությունը առաջացել է հենց այս սովորույթներից հետո:
Նորվեգացիների համար հարսանեկան խնջույքն իրենից ոչ մի ճոխություն չի ներկայացնում: Վաղ շրջանից մինչ օրերս այստեղ պարտադիր հյուրասիրությունն իրենից ներկայացնում է միայն այսպես կոչված "հարսնացուի ապուրը", որը պատրաստվում էր հացահատիկից եւ համեմունքներից: Ապուրը հրամցվում էր այն բանից հետո, երբ հարսնացուն հանում էր իր շքեղ զգեստը եւ հագնում ամուսնացած կնոջ հագուստ: Այդ ապուրի հետ ավանդաբար կապում են շատ կատակներ եւ հումորներ: Ապուրի ափսեն զարդարում են եւ պահանջում վճար նրա դիմաց:
Թերեւս հարսանեկան արարողությունների մասին պատմությունները կարելի է շարունակել անվերջ: Ամեն մի երկիր եւ ամեն ազգ ունի յուրահատուկ մշակույթ, սովորույթ: Նրանք բոլորն էլ գայթակղիչ են, բորբոքում են երեւակայությունը: Մեր զարմանալի մոլորակի որ անկյունում ամուսնանալ, որտեղ անցկացնել մեղրամիսը, ռոմանտիկ ուղեւորությունը կամ համատեղ կյանքի հոբելյանը ունակ եք որոշել միայն Դուք: Համոզված ենք, որ ուր էլ գնաք, միեւնույն է ճանապարհորդությունը Ձեզ հաճույք կպատճառի, կթեթեւացնի, կամրապնդի զգացմունքները, կհանգստացնի նյարդային համակարգը:
Մեկնաբանություններ
syuzi
03:24 30.04.2011
odin iz drevneshix narodov eto EZIDI i svadbi u nas ne perestayut udivlyat....eto potom chto mi staraemsya priderjivatsya svoix obichaev ...chto nelzya skazat o mnogix drugix naciyax
ANUSHKA***
06:59 02.03.2011
100% LIANNA JAAAAAAAAAAAAAAN MERN URISH E
Mane
10:24 16.02.2011
Bolor azgeri hamar ira avanduyt lavn e....
Liana
09:56 24.05.2009
ara bayc de mer@ lavna eli,voch mi azgi harsaniq chi hasni haykakan hamov-hotov urax harsaniqnerin che HAYER?
Vardan
00:14 29.12.2008
Norvegacinery lav el ejan en prcnum - menak harsnacuyi apur: Mez mot el vor liner harsnacuyi tolma, shat lav kliner:
Artur
01:56 31.10.2008
Hunakan avanduytnery shat gexecik en u shat nman mer avanduytnerin
Zara
01:08 08.10.2008
Es ancyal angam akanates exa ezdineri harsaniqi, vortex xndzorov ev ayl mrgerov harvacum ein xexch harsi glxin: Bayc edpes el chchshteci, te da inch er nshanakum: Myus angam shat texekutyunner khavaqem, dzez el kpatmem:
Sona
01:03 08.10.2008
Menq hayers el voch pakas shqex enq nshum mer harsaniqnery: Kareli e asel shaaaat shqex: Mer shat haykakan yntaniqnerum ka nman artahaytutyun “harsaniq aneluc kam petq e shaaaaaat lav anenq, kam yndhanrapes chanenq”: