Հոդվածներ
Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ
Չի կարելի ամուսնանալ մայիս ամսին, այլապես "տառապանքի" դար կլինի:Բարի մարդիկ մայիս ամսին չեն ամուսնանում.
●Ամուսնանալ ամսվա 13-ին վատ նշան է:
● Առավել հաջողված են համարվում կեսօրից հետո տեղի ունեցած ամուսնությունները:
●Հարսանիքից առաջ անձրևի տեղալը համարվում է բարի նախանշան:
● Վերջին գիշերը հարսանիքից առաջ հարսն ու փեսան պետք է անցկացնեն առանձին և հարսանիքի օրն առավոտյան հարսը չպետք է տեսնի փեսային մերկ: Հարսանիքից առաջ հարսը պետք է գիշերի կամ իր ծնողների տանը, կամ մեկ ուրիշ սենյակում: Սա այն դեպքում, եթե երիտասարդներն արդեն ապրում են միասին:
● Եթե փեսան գալիս է հարսի տուն աղտոտված - տանտեր չի լինելու:
● Եթե փեսան նվիրում է հարսին կենցաղային տեխնիկա- խորհրդանշում է թեթև կյանք:
● Եթե փեսան ոտքը դնում է հարսի տան դիմաց գտնվող ջրափոսի մեջ – նա կապրի արբեցողի հետ:
● Եթե փեսան կատուներ է սիրում – նախանշում է քնքուշ ամուսին:
● Եթե փեսան սիրում է իր հարսնացուի հետ լինել ընկերների շրջապատում – նշանակում է ամուսինը լինելու է ոչ խանդոտ:
● Եթե փեսան երգում և կիթառ է նվագում – հաճախակի գիշերերգերի նախանշան է:
● Եթե հարսը հարսանիքից առաջ կորցրել է ձեռնոցը կամ կոտրել հայելի – վատ նախանշան է:
● Եթե փեսան շուն է սիրում – խիստ, բայց նվիրված ամուսնու նախանշան է:
● Եթե հարսանիքի օրն առավոտյան հարսն ու փեսան կամ հարազատները փռշտում են, նշանակում է հարսն ամուսնության մեջ կլինի երջանիկ:
● Եթե հարսն ու փեսան լուսանկարվել են միասին մինչ հարսանիքը – միասին չեն լինելու:
● Երբ ծնողները օրհնում են երիտասարդներին, հարսն ու փեսան միասին պետք է կանգնեն միևնույն գորգի վրա (կամ ցամքոցի, հատուկ կարված այդ ծիսակատարության համար), որպեսզի հարազատների հետ ապրեն հաշտ ու համերաշխ:
● Որպեսզի ամուսնության մեջ լինեն երջանիկ, հարսը հարսանիքի օրը պետք է լաց լինի:
● Հարսը չպետք է թույլ տա ընկերուհիներին կանգնել հայելու առջև իրենից առաջ, որպեսզի չտանեն իր սիրելիին:
● Երբ փեսան վերցնում է հարսին հայրական տանից, նրան ոչ մի դեպքում չի թույլատրվում ետ շրջվել:
● Վատ նախանշան է – զբոսնել ԶԱԳՍ գնալուց առաջ:
● "Փրկագնից" հետո հարս ու փեսայի հագուստը միացնում են քորոցով, որպեսզի ոչ ոք նրանց միջով չանցնի: ԵՎ այդպես ամրացված էլ նրանք պետք է գնան ԶԱԳՍ:
● Նախանշան հակասող նախորդին` հարսն ու փեսան անպայման ԶԱԳՍ պետք է գնան տարբեր մեքենաներով, իսկ ԶԱԳՍ – ից հետո միևնույն մեքենայով:
● ԶԱԳՍ կամ եկեղեցի գնալիս, հարսի զգեստին և փեսայի վերնաշապիկին պետք է քորոցներ ամրացնեն, որպեսզի ոչ ոք աչքով չտա:
● Եթե հարսանյաց շքերթի ժամանակ լսվեն ղողանջների ձայներ – դժբախտության նախանշան է:
● Եթե ԶԱԳՍ մտնելիս փեսան սայթաքի, նշանակում է, նա վստահ չէ իր որոշման մեջ:
● Եթե սայթաքում է հարսը – ևս անվստահություն նշան է իր կողմից:
● Հարսի և փեսային ծնողները չպետք է ԶԱԳՍ – ում ներկա գտնվեն:
● Եթե հանկարծ հարսանյաց արարողության ժամանակ քոր է գալիս հարսի ձախ ձեռքի ափը, նշանակում է ապրելու է հարուստ, իսկ աջի դեպքում` տանը միշտ լինելու են բազմաթիվ հյուրեր և ուրախություն:
● Հարսանիքի օրը հարսի մայրը փոխանցում է աղջկան ընտանեկան նշխարը (հիշատակի իր): Այդ իրը հարսը պետք է պահի իր մոտ, որպեսզի ապահովի իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը:
● ԶԱԳՍ – ից հետո, երբ երիտասարդները մոտենում են տոնական սեղանին, ցանկացած ընտանիքի ամենամեծ անդանը պետք է երեք անգամ պտտեցնի երիտասարդներին սեղանի շուրջը: Համաձայն սլավոնական ավանդույթների - այն խորհրդանշում է հավետ կապ ամուսինների միջև:
● Ամուսնությունից հետո երիտասարդները պետք է նայեն միևնույն հայելու մեջ – այն պետք է բերի հաջողություն:
● Որպեսզի ամուսինները երբեք չվիճեն, երիտասարդները տան դռան առջև կոտրում են ափսեներ և անցնում կոտրված կտորների վրայով:
● Հարսը չպետք է մենակ անցնի նոր տան շեմից: Ամուսինը պետք է տանի նրան ձեռքերի վրա պահած: Այդ դեպքում նոր տանն ամբողջ կյանքում երիտասարդ կնոջը “կպահեն ձեռքերի վրա”:
● Հարսանյաց արարողությունն ավարտվելուն պես, հարսը շրջվում է մեջքով հյուրերին և իր գլխի վրայով նետում հարսանյաց ծաղկեփունջը: Այն աղջիկը, ով կբռնի ծաղկեփունջը, հաջորդը կամուսնանա:
● Այդ ծիսակատարությունից հետո, փեսան հանում է հարսի ոտքի կապը և նույն ձևով նետում: Ով կբռնի այն, նա էլ ամենաշուտը կունենա կյանքի ուղեկից:
Մեկնաբանություններ
Nelli
07:31 05.06.2013
Hamadzajn em Varsenik jan
Քրիստոնյա
07:23 05.06.2013
միմասը ինձ ծանոթ էր կարծում եմ պետք է հետևել
margarit
11:40 07.06.2012
SHAT HETAQRQIR TEXEKUTYUNNER IMACA MERSSSIIIIIII...
MERI MOGHROVYAN
10:25 17.03.2012
SHT HETAQRQIR KAYQ E @NDHANUR SHAT HAVANECI
Dreamy girl
11:12 05.12.2011
Exek erjanik,mi havatacek amen inchi
jast me
03:12 25.08.2011
bayc mec masamb snahavatutyuna es et amenin lurj chem verabevum
Մելանի
04:44 13.03.2011
Շնորհակալ որոշ տեղեկութիւնների համար, օրինակ ես չը գիտէի ափսեներ կոտրելու աւանդոյթի իմաստը:
MI TXA
05:59 05.03.2011
PAHPANEQ MER HIN U SRBAZAN AVANDUITNER@?
AVANDAPASHT
05:51 25.02.2011
SAAAX JISHT BANA
AVANDAPASHT
05:50 25.02.2011
HAVATACEQ HAVATACEQ SAX AVANDUYTA:-D
MERI
06:01 22.02.2011
im karciqov ays amen" snahavatutuna ev vochvoq el chikarox pahpanel
ML
08:39 17.02.2011
էս ինչ հիմարություններ են գրած, ժողովուրդ մի հավատացեք, չէ որ քրիստոնյա եք:
Sanahin
03:57 07.10.2009
Inch e nshanakum, ete harsn u pesan minch amusnutyuny nkarven miasin, uremn lav chi ! tenc ban chka, nkarveq inchqan uzum eq, erb uzum eq !
unknown
11:18 12.07.2009
ays amen@ im kartsiqov snahavatutyunner en, es miayn havataci vor harsaniqic araj andzrev e galis uremn erjanik amusnutyun klini....
ira
11:42 09.06.2009
vor lav amusin gtneq,indz el aseq
Մագա
09:27 25.05.2009
Ինձ ուղակի անհասկանալի է , մայիս ամսվա ամուսնության ավանդույթ , եկեղեցին թույլատրում է որպեսզի ամուսնության ծիսակատարություն տեղի ունենա , իսկ հին ավանդույթներում մայիս ամսին չի թույլատրվել: Մեր ժամանակները փոխվել են դա հասկանալի է , իսկ եկեղեցական ինչ ավանդույթ է փոխվել որ հնում ամուսնությունը արգելվել է մայիս ամսին , իսկ հիմա 21-րդ դարում եկեղեցին թույլատրում:
NO NAME
06:23 05.05.2009
SAX HECH, KAREVOR@ VERJUM AMUSNANAQ!!!!!!!
Seda
00:08 14.02.2009
Aysor Valentin e, bolor siraharneri tony: Iharke da haykakan ton che, sakayn arit e, vot tonenq gexecik mi ton. Shnorhavorum em bolor siraharnerin.
Zara
03:06 13.02.2009
Laveli Varsenik!!!!!!!!!!!! Ayd mardkanc irenc xelqic e vat ban exel,voch te naxanshannerin havataluc kam chhavataluc: Mi kentronacir, sxal e:
Վարսենիկ
02:06 02.12.2008
Կան շատ մարդիկ, որ այս նախանշաներին չեն հավատացել եվ ամուսնացել են: Երբ ինչ-որ վատ բան է եղել, իմանալով այս նախանշանների մասին, ասել են, որ իզուր, որ չեն հավատացել նախանշաններին, դրա համար ես կողմնակից եմ, որ նախանշաններին պետք է հավատալ:
Sona
03:31 19.11.2008
ha ba mekel asumen harsaniqin vor ujex andzreva galis lava.Inchna lav,vor xexj harsy sirunanum yngnum andzrevi tak trjac muka darnum
Նատա
01:26 31.10.2008
Կարծում եմ սխալ է առաջնորդվել ու հավատալ այս նախանշաններին: Միայն մայիս ամսին վերաբերվող նախանշանին կարելի է հետևել, քանի որ բոլոր ժամանակաշրջաններում էլ մայիս ամիսը համարվել է վատ ամիս ամուսնության համար: Երևի ինչոր տեղ այնուամենայնիվ դա ճիշտ է: Մի ամիս այս կողմ մի ամիս այն կողմ, կածրում եմ էական նշանակություն չի ունենա: Մի ամուսնացեք այդ ամսին և դուք կլինեք լիարժեք երջանիկ:
Gohar
00:13 28.10.2008
De ete prshtaly lav nshan e, uremn harsaniqic araj sev pxpex kam poshi shnchenq u prshtanq vor erjaniklinenq.
Նատա
23:50 12.10.2008
Դե որ տենց լինի, սախ օրերն ել վատ նշանա,եկեք ընդհանրապես չամուսնանանք