Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
2014 թ.-ի աստղային հարսանիքների շարքը համալրեց Էլթոն Ջոնի և Դեյվիդ Ֆարնիշի հարսանիքը
Աստղիկ Ավետիսյան

Ինը տարի քաղաքացիական ամուսնությունից հետո, 2014 թ.-ի դեկտեմբերի 21-ին, իրենց հարաբերությունները պաշտոնականացրեցին՝ բրիտանացի հանրահայտ երաժիշտ սըր Էլթոն Ջոնը իր զուգընկերոջ՝ կանադացի կինոռեժիսոր- պրոդյուսեր Դեյվիդ Ֆարնիշի հետ: Երջանիկ զույգը տոնեց իր հարսանիքը ընտանիքի և ընկերների շրջապատում, իրենց Windsor-ի առանձնատանը: Նրանք կիսվեցին իրենց հարսանեկան լուսանկարով Instagram-ում:
Հյուրերի թվում կային հայտնի աստղեր՝ Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները և նրանց չորս երեխաները, Էլիզաբեթ Հարլեյը և Օզզին, Շարոն Օզբորնը, երգիչներ Էդ Շիրանը, Գարի Բարլոն և Քեյթ Բուշը, ինչպես նաև կոմիկ դերասան Դեյվիդ Վիլիամսը և նրա սուպերմոդել կինը՝ Լարա Սթոնը: