Հոդվածներ
Մերի-Քեյտ Օլսենը ամուսնանում է
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, դիզայներ Մերի-Քեյտ Օլսենը նշանվել է Ֆրանսիային նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի, բանկիր Օլիվիեր Սարկոզիի հետ: Վերջինիս համար այս ամուսնությունը թվով երկրորդն է, որից նա ունի երկու երեխա, իսկ ահա դիզայների համար՝ առաջինը: Զույգը առաջին անգամ միասին հայտնվել է հասարակության առջև 2012 թվականին՝ բասկետբոլային հանդիպման ժամանակ և այլ միջոցառումներին:
Ինչպես հայտնում է Us Weekly-ն, նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի՝ փետրվար ամսին: Մերի-Քեյթը Սարկոզիի վրա բարերար դրական ազդեցություն է ունենում: Սիրային պատմության արդյունքում Սարկոզին դարձել է ավելի լավ հայր իր երկու զավակների համար: Սիրելին նրան օգնում է հիշել երեխաների համար բոլոր հիշարժան և կարևոր օրերը:
Քսանյոթ ամյա դերասանուհին և իր քառասուն չորս ամյա սիրելին Մանհեթնում շքեղ առանձնատուն են գնել ՝13.5 միլիոն դոլլար արժողությամբ: Սակայն դեռ զույգը պատրաստ չէ համատեղ կյանքին, և Սարկոզին պլանավորում է մոտ ժամանակներս տեղափոխվել ապագա կնոջ մոտ:
The Daily Mail-ը տեղեկացնում է, որ աղջիկը սկսել է հարսանյաց հանդեսի պատրաստական աշխատանքները: Ավելին, նա արդեն ընտրել է մատանին և այլ զարդարման պարագաներ: Ըստ աղբյուրների, Cartier ոսկերչական ֆիրմայի վինտաժային մատանին գնվել է Sotheby աճուրդից՝ 81.250 դոլլարով: Թանկարժեք զարդը զարդարված է չորս կարատանոց միակտոր ադամանդով և տասնվեց շափյուղաներով: Ակնհայտ է, որ աղջիկը խոշոր զարդերի և ադամանդների մեծ երկրպագու է:
Շշուկներ են տարածվել, որ հարսանիքը սարերի հետևում չէ, և դերասանուհին եռանդով պատրաստվում է իր կյանքի ամենաերջանիկ օրվան: Սակայն, նա խուսափում է շատ մանրամասներ բացահայտելուց, սակայն արդեն մտածում է հարսանյաց զգեստի մասին: Դերասանուհին չի բացառում, որ զգեստի մոդելավորմամբ կարող է զբաղվել անձամբ ինքը:
Արդեն մի քանի տարի է, ինչ Մերի-Քեյտը իր երկվորյակ քրոջ՝ Էշլիի հետ համատեղ, ղեկավարում են իրենց սեփական The Row բրենդը: Նրանք ներկայացնում են իրենց հագուստները գլխավորապես "գլամուր-քեժուալ" ոճում, սակայն, բոլորովին դեմ չեն նոր դռներ բացել և ստեղծել հարսանյաց զգեստների հավաքածու, հատկապես, երբ նման փորձ արդեն իսկ ունեն, երբ մոդելավորեցին ընկերներից մեկի հարսանյաց հագուստը: