Հոդվածներ
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ամուսնացել են
Վերջերս հայտնի դարձավ այն լուրը, որ 39 - ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին և 50 - ամյա դերասան Բրեդ Փիթը գաղտնի ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 23-ին, իրենց “Chateau Miraval” առանձնատանը, որը գտնվում է Ֆրանսիայում: Հարսանյաց արարողությանը ներկա են եղել պսակադրությունը անցկացնող քահանան և իրենց վեց երեխաները: Այս բարի լուրը հաստատվել է զույգի մամլո քարտուղարի կողմից:
Ինը տարի շարունակ հանդիպելուց , երեք երեխա ունենալուց և երեք երեխայի էլ որդեգրելուց հետո, ինչպես նաև նշանադրվելուց երկու տարի անց, զույգը վերջապես ամուսնացավ:
Ջոլիի և Փիթի երեխաները նույնպես ունեին իրենց հատուկ դերը արարողության ընթացքում: Հայտնի է, որ 13 - ամյա Մեդոքսը և 11 - ամյա Պաքսը ուղեկցել են Ջոլիին դեպի խորան, իսկ 9 - ամյա Զահարան և 6 - ամյա Վիվիենը ծաղկի թերթիկներ են նետել նորապսակների վրա, իսկ մինչ այդ 8 - ամյա Շիլոն և 6 - ամյա Նոքսը կանգնած խորանի մոտ պահել են նորապսակների մատանիները իրենց ձեռքերում: Հարսանեկան փակ արարողությանը միայն ներկա են գտնվել զույգի հարազատներն ու ամենամոտ ընկերները: