Հոդվածներ
Խեցգետին (22.06-22.07)
Խեցգետինը թվով չորրորդն է համաստեղության մեջ: Այն գտնվում է Լուսնի գերիշխանության տակ: Ինչպես Լուսինն է փոխում իր փուլերը, այնպես էլ Խեցգետինները հաճախ փոխում են իրենց կարծիքը և մտածելակերպը: Խառնվածքով հիմնականում Ֆլեգմատիկներ են:
Խեցգետնի համաստեղության տակ ծնված մարդիկ անվերջ երազողներ են և ունեն վառ ու պայծառ երևակայություն: Համբերատար են, ամաչկոտ, կարեկից, հավատարիմ, ունեն բարի սիրտ: Ֆինանսապես աչքի են ընկնում կայունությամբ, սիրում են տնտեսել: Չեն տարվում ազարտային խաղերով և չեն վստահում խաղաթղթերին: Խուսափում են մեծ պատասխանատվություններ ստանձնելուց, սակայն նման քայլի դիմելիս աշխատանքը կատարում են վստահ, ճշգրիտ, համբերատար: Խեցգետիններն աչքի են ընկնում իրենց զգացմունքայնությամբ: Անհանգստությունները, մտածմունքները, վախերը կարող են լուրջ հիվանդությունների պատճառ հանդիսանալ, որի լավագույն սպեղանին կարող է լինել միայն ու միայն ծիծաղը: Այս համաստեղության տակ ծնված մարդիկ հուսալի գաղտնարաններ են: Նրանք միշտ պատրաստ են լսել մարդկանց, օգնել ճիշտ խորհուրդներով, սակայն իրենք երբեք չեն վստահի իրենց գաղտնիքները ուրիշներին հատկապես՝ անծանոթներին: Խեցգետինները նյութապաշտներեն: Սիրում են հետևել ավանդույթներին և սովորույթներին:
Ե°վ խեցգետին-կանայք, ե°վ տղամարդիկ պաշտում են տունը.կարելի է ասել երկրպագում են այն: Տունը նրանց համար միայն ապրելու տեղ չէ, այլ մի վայր, որտեղ իրենց զգում են հանգիստ, հարմարավետ, վայր՝ որտեղ սիրում, պաշտպանում և հարգում են միմյանց:այրական խնամակալություն, հոգածություն են դրսեւորում սիրելիների նկատմամբ:
Խեցգետին-տղամարդիկ աչքի են ընկնում հանգստությամբ, հարմարվողականությամբ, բնավորության դրական գծերով: Նրանց համար կարևոր է, որ ընտրյալը հասկանա և զգա իրեն, ճիշտ արձագանքի իր բնավորության փոփոխություններին, որը այս տիպի տղամարդկանց մոտ հաճախ է նկատվում:
Խեցգետին կանայք ռոմանտիկ են, զգացմունքային և սենտիմենտալ: Այս համաստեղության տակ ծնված կանայք ձգտում են բարեկեցիկ կյանքի: Այս կանայք ինչպես ինքը Լուսինը, իրական հանելուկներ են: