Հոդվածներ
Երկվորյակներ (21.05-21.06)
Կենդանակերպի երրորդ նշանը՝ երկվորյակները, գտնվում են Մերկուրի մոլորակի հովանավորության տակ: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են: Այս համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ նկատվում են յուրահատուկ զգացմունքների մի զուգորդում: Մի կողմից նրանք ազնիվ են, ուրախ, ինքնավստահ, իսկ մյուս կողմից՝ սիրում են լինել ուշադրության կիզակետում: Խորհրդանիշը երկվորյակներ են կամ սիրահար զույգեր, որոնք խորհրդանշում են հաղորդակցվելու կարողություններ և ունակությունները: Երկվորյակների մոտ առկա է երկվությունը կամ երկու անձերի գաղափարը, որը նշանը դարձնում է յուրահատուկ և հետաքրքիր: Երկվորյակի համաստեղության տակ ծնված մարդիկ շատ փոփոխական են: Հաճախակի կարող են փոխել հագուստը, բնակության վայրը, աշխատանքը, մտածելակերպը: Նրանք սիրում են ամեն ինչ անել հակառակը կամ տարօրինակ ձևով: Օրինակ գիրքը կարող են սկսել կարդալ ոչ թե սկզբից այլ վերջից: Ունեն լավ հիշողություն և հեշտությամբ կարող են սովորել օտար լեզուներ, արվեստ, իրավունք: Սիրում են շատախոսել և այդ պատճառով հաճախ չեն հայտնվում լսողի դերում: Լինելով Օդի տարերք՝ երկվորյակները տանել չեն կարողանում սահմանափակումները: Ցանկացած կարգ նրանց համար կարծես ոսկեզօծ վանդակ լինի: Սովորաբար ճշտապահ չեն և հաճախեն ուշանում: Նրանք միշտ հանգստի կարիք ունեն: Նրանց անհրաժեշտ է քնել երկու անգամ ավելի, քան մյուսներին, որպեսզի հանգստություն պարգևեն միշտ մտածող ուղեղին և հոգուն:
Հաջողություն ունենալու համար չպետք է թափթված լինեն:Դժվարություններ կունենան շտապողականության պատճառով: Կյանքում կարոզ են բախվել տնտեսական փոփոխությունների հետ: Նկատվում ` հաճախակի կռիվներ այլ սեռի ներկայացուցիչների հետ: Բայց, ի վերջո հաշտությունը անխուսափելի է և հասնում են ուզածին` հանգստանալով եւ գործերի ծանրութեթև անելով:
Տղամարդ-երկվորյակները օժտված և տաղանդավոր տղամարդիկ են՝ ճամփորդելու և արկածների մեծ սիրահարներ: Երկվորյակ-տղամարդու համար կարևոր հանգամանք է, նրան չսահմանափակելը, չկառավարելը կամ չուղղորդելը: Հրաշալի հայր կարող են լինել, սակայն միայն այն դեպքում, երբ իրենց կողքին լինի սիրող և խելացի կին: Որոշումները ընդունում են հապճեպ` հենվելով ռեֆլեքսների և զգացումների վրա:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր ծնվել են այս կենդանակերպի նշանի տակ, տարիների ընթացքում չեն կորցնում իրենց հավերժ երիտասարդությունը և լավ կառուցվածքը: Ցանկանում են հավերժ սիրվել բոլորի կողմից: Ինտելեկտուալ են, հաճելի շփման և փոխհարաբերությունների մեջ: Հյուրընկալ տան տիրուհիներ են, ում տան դռները միշտ բաց են հյուրերի, ընկերների և հարազատների առջև: Երվորյակները գնահատում են ինտելեկտուալ և բանիմաց տղամարդկանց: Եթե կդժվարանաք զրույցի թեմա գտնել այս կանանց հետ, ապա Ձեր շանսերը՝ լինել նրա կողքին, նվազում են: